Վարադնայի շրջանում փրկարարները տարհանվել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն
- Jul 28, 2021
- 1 min read

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները տարհանվել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1618 աճյուն։
Comentarios