top of page

Հայտնի է «Վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարի հաղթողը

Oct 30, 2021
1 min read



«ՀՀ վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարի հաղթողը Երվանդ Մկրտչյանն է։ Վազորդը 10 կմ տարածությունը հաղթահարել է մոտ 30 րոպեում։

«Սա հիանալի հնարավորություն էր թե՛ ինքդ քեզ, թե՛ մյուս մարզիկներին ցույց տալու, որ կարող ես հաղթահարել քո առջև դրված խնդիրը: Շատ լավ հաղթահարեցի 10 կմ-ը»,- ասում է Երվանդ Մկրտչյանը:


Երվանդը գյումրեցի է, և ըստ նրա՝ Գյումրիում վազելն ավելի բարդ է, քանի որ ծովի մակարդակից բարձր է, իսկ Երևանը՝ ցածր, ու տարածությունն ավելի հարթ էր:

«Չի կարելի ասել, թե հավասարը չունեի: Այստեղ շատերին ճանաչում եմ, բոլորն իմ ընկերներն են ու բոլորն էլ շատ լավ վազեցին: 10 կմ վազելու փորձ չունեի, 5 անգամ մասնակցել եմ Երևանի կիսամարաթոնին ու 5 անգամ էլ չեմպիոն դարձել։ Նման մրցաշարերը շատ եմ կարևորում. սա ևս կնպաստի աթլետիկայի զարգացմանը մեր երկրում, քանի որ աթլետիկան սպորտի թագուհին է»,- եզրափակել է մեր հերոսը:

ԿԳՄՍ նախարարություն

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page