Վարչապետի թշնամական վերաբերմունքը՝ Հայաստանի նախկին 3 ղեկավարների հանդեպ, հակապետական է. Վարդանյան
Կառավարության ներկայացրած ծրագրում կա քաղաքացիներին մոլորեցնելու մեծ հնարավորթյուն, խոսքի ու գործի խիստ հակասություն։ Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նրա խոսքով՝ այս իշխանությունն իր բնույթով կառուցող չէ, նրա քայլերը հակապետական են։
Նա նկատեց՝ այս իշխանությունը երկիրը տարել է խայտառակ պարտության, կազմաքանդել է պետությունը։
«Վարչապետի թշնամական վերաբերմունքը երկրի նախկին 3 ղեկավարների հանդեպ հակապետականության ցուցիչ է»,- ասաց Աղվան Վարդանյանը։
Նա նշեց, որ երկրում եղած ճգնաժամը չի հաղթահարվել, իշխանությունը մոլորեցնում է՝ ասելով, որ այն հաղթահարվել է։
«Ձեզ Արցախի տարա՞ծքն էր խանգարում, թե՞ Սյունիքը։ Այն ժամանակ բացեիք կոմունիկացիաները, թե՞ մի ողջ սերունդն էր խանգարում»,- հարց բարձրացրեց նա։
Պատգամավորն ասաց նաև, որ մենք ամեն ինչ կորցրել ենք այս իշխանության օրոք․ «Միակ բանը, որ պահել եք, ձեր ժամանակավոր իշխանությունն է»,- ասաց Վարդանյանը։
Commenti