top of page

Վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը

  • Oct 28, 2021
  • 2 min read

ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 28-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1408-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետը՝ հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի»:


«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄ


Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

  • Սուրեն Պապիկյան – ՀՀ փոխվարչապետ

  • Կարեն Թռչունյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

  • Նաիրի Սարգսյան – ՀՀ վարչապետի օգնական

  • Սարգիս Հայոցյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ

  • Եղիշե Կիրակոսյան – Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀայաստանիՀանր ապետության ներկայացուցիչ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

  • Հայկակ Արշամյան – «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

  • Հովհաննես Մովսիսյան – «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

  • Մխիթար Հայրապետյան – Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ,«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

  • Գուրգեն Գասպարյան – «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ձեռագիր հավաքածուների թվայնացման բաժնի ղեկավար (համաձայնությամբ)

  • Արեգ Հովհաննիսյան – «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ


  • Վարուժան Աթաբեկյան – Երևանի պետական համալսարանի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

  • Մխիթար Գաբրիելյան – Երևանի պետական համալսարանի հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկն.

  • Նարինե Խաչատրյան – Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտ. թեկն., դոցենտ

  • Աննա Փոլադյան – Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենս. գիտ. թեկն, դոցենտ

Հայկ Քոչարյան – Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբոնի վարիչ, պատմ. գիտ. թեկն., դոցենտ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

  • Հասմիկ Վարդումյան – Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ

  • Խաչիկ Աբաջյան – Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրատուրայի ուսանող

  • Գոռ Օհանյան – Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող

  • Դավիթ Ափոյան – Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ

  • Դավիթ Առաքելյան – Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտ

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page