top of page

Մարդուն վերցնում են՝ նսեմացնելով, տանում են Երևան քաղաքի վարչություն. Mediaport

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Apr 23, 2021
  • 1 min read

ree

Փաշինյանի հրահանգով երեկ դաժանորեն խոշտանգված Գորիսի փոխքաղաքապետը 2-րդ կարգի հաշմանդամ է, 5 անչափահաս երեխաների հայր Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ երեկ առավոտյան ժամը 07.15-ին իր պաշտպանյալին հրավիրել են ոստիկանության բաժանմունք, Գորիսից բերել են Երևան՝ «մասկի-շոու» անելով։ «Մարդուն վերցնում են՝ նսեմացնելով, տանում են Երևան քաղաքի վարչություն, որտեղ բարձրացնում են երրորդ հարկ՝ տապալելով գետնին։ Ինքը չի տեսել, թե ով է եղել»,- նշեց պաշտպանը՝ պատմելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ նսեմացուցիչ վերաբերմունք է ցուցաբերվել, ոտքը դրել են գլխին, ասել՝ «հերո՞ս էիր խաղում, դե գնա», հետո՝ քարշ տվել այս պատից այն պատը։ Կարապետյանը հայտնել է, որ Հովսեփյանի դեմքին վնասվածքներ են եղել, հնչել են վիրավորական արտահայտություններ և այդ ամենը նկարահանվել է: Iravban. net-ն էլ հայտնում է, որ Մենուա Հովսեփյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, 5 անչափահաս երեխաների հայր։ 5-րդ երեխան մոտ 1 ամիս առաջ է ծնվել։ MUTE



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page