Մերձավոր Արևելքում որևէ գործընթաց չի կարող հետաքրքիր չլինել Իրանին․ Վարդան Ոսկանյան
- May 12, 2021
- 1 min read
Արաբաիսրայելական հակամարտության թեժացումը ինչ հետևանքներ կարող է ունենալ Իրանի արտաքին քաղաքական դերակատարման վրա։ Այս մասին MediaHub-ի թղթակցին պարզաբանումներ է տվել իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Փորձագետի խոսքով իրականության մեջ Իրանը մերձավոր արևելյան ողջ տարածաշրջանը համարում է իր կենսական շահերի գոտի, այդ թվում և Պաղեստինը։ «Ակնհայտ է, որ այդտեղ ընթացող որևէ գործընթաց չի կարող հետաքրքիր չլինել Իրանին, եթե չասենք, որ քաղաքական գործընթացներում կա իրանական ներգրավվածություն»,-նշեց Վարդան Ոսկանյանը։
Նա հիշեցրեց, որ․ «Որոշ ժամանակ առաջ Իրանի ներսում տեղի ունեցավ Նաթանզի իրանական հայտնի միջուկային օբյեկտի վրա ահաբեկչական հարձակումը, որի հետևում կանգնած էր Իսրայելը։ Իսկ հիմա ակնհայտ է, որ իսրայելցիները, ըստ էության, ստացել են պատերազմ իրենց պետության ներսում և պաղեստինցիները բավականին ակտիվ և ինտենսիվ վարում են այդ պատերազմը»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Պաղեստինը ակտիվ ռազմական գործողություններ է սկսել Իսրայելի նկատմամբ։ Կիրառվել է ծանր հրետանի և օդուժ։



























Comments