top of page

Գիտե՞ք՝ ինչո՞ւ է Բաքվի բռնապետն այսքան լկտիացել․ Վարդան Ոսկանյան

Jun 3, 2021
1 min read


Գիտե՞ք՝ ինչո՞ւ է Բաքվի բռնապետն այնքան լկտիացել, որ իրեն թույլ է տալիս խոսել այն մասին, թե հայերս՝ որպես ժողովուրդ, չենք կարող պետություն կառուցել։ Որովհետև, ցավալիորեն, մենք դեռ հանդուրժում ենք, որ թեկուզ ձևական առումով, բայց մեզ բոլորիս՝ որպես ազգ և պետություն, «ներկայացնի» Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող վարչախմբի պարագլուխը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հենց այս պարտվողական վարչախմբի և դրա կապիտուլյանտ պարագլխի գոյությունն է անարգալից այն խարանը, որն առիթ է տալիս նաև թշնամուն մեզ նայել քամահրանքով ու ծաղրով և բարբաջել, թե մենք ունակ չենք պետություն կերտելու՝ սրտի խորքում վախենալով Հայաստանի վերածննդից։

Մինչդեռ, եթե նայենք քարտեզին, հենց Հայաստան պետությունն է, որ նույնիսկ այս աղետալի կառավարմամբ, պատկերավոր ասած, սեպի պես ճեղքել է համաթուրանական միասնական աշխարհագրության երազանքը, իսկ թեկուզ բզկտված Արցախը՝ տապարի պես կախվել դրա գլխին՝ այն հավերժ գերեզման ուղարկելու թուլացած, բայց դեռևս չկորսված հնարավորություններով»,- նշել է նա։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page