top of page

ՀՀ անվտանգային համակարգի համար շատ կարևոր դերակատար է Իրանը․ Վարդան Ոսկանյան

  • Jun 12, 2021
  • 1 min read


ree

Իրանական կողմի համար 44-օրյա պատերազմի հետևանքներն ընդունելի չեն։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Վարդան Ոսկանյանը։


Նրա խոսքով՝ իրանցիները բախվում են նոր հետևանքների: Խոսքը միջազգային ահաբեկչության մասին է, որի դեմ տարիներ շարունակ պայքարել է Իրանը;


«Հիմա հայ-իրանական հարաբերությունները կարող են զարգանալ ոչ միայն քաղաքական ու տնտեսական առումով, այլև ստեղվծեն գործակցության նոր միջավայրներ և հարթակներ, որոնք հնարավորություն կտան զարգացնել ՀՀ անվտանգության ապահովումը»,- նշեց նա։


Ըստ Վարդան Ոսկանյանի՝ ՀՀ անվտանգության ապահովումը «Պատիվ ունեմ» դաշինքի համար առաջնային է։ Դա ապահովելու համար, նրա խոսքով, դաշինքը գնալու է անվտանգային կառույցների հզորացման և միջազգային գործընկերների հետ գերակտիվ աշխատանքի ճանապարհով։


Վարդան Ոսկանյանը նշեց, որ այդ առումով Իրանն ունի չափազանց կարևոր նշանակություն։


Բացի այդ, դաշինքի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենք ամեն բան անելու են ՌԴ-ի հետ հարաբերությունները հնարավորինս խորացնելու ուղղությամբ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page