Ռուսական կողմը շահագրգիռ չէր ականապատ տարածքների քարտեզների՝ Բաքվին փոխանցմամբ. Ոսկանյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ականապատ տարածքների քարտեզները ստանալու խնդիրը Բաքվի բռնապետի համար ունի չափազանց հեռագնա և կարևոր նշանակություն, ինչի պատճառով Հայաստանի պարտվողական վարչախմբի վրա կիրառվում էր հսկայական ճնշում։
Հնարավորին արագ ականազերծումը Բաքվին և նաև Անկարային պետք է ոչ թե Արցախից բռնազավթված տարածքներում զանգվածային բնակեցման գործընթաց սկսելու, այլ հաջորդ հնարավոր պատերազմին նախապատրաստվելու համար դրանցում ռազմականացված գոտիներ ձևավորելու նպատակով։
Նման ռազմականացված տարածքների ստեղծումը նպատակ է հետապնդելու հնարավորին արագացնելու և դյուրացնելու ոչ միայն Արցախի վերջնական բռնազավթումը, այլ «լավագույն հեռանկարում» նաև Հայաստանը մասնատելը։
Սրան զուգահեռ, ակնհայտ է, որ Ռուսաստանի շահերը պահանջում են Արցախում ոչ միայն հայկական հոծ բնակչության գոյություն, ինչն արդարացնում է ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը, այլ նաև այդ խաղաղապահների անվտանգության ապահովում, ինչը ենթադրում է ադրբեջանաթուրքական ուժերի արագ ծավալման հնարավորության բացառում։
Ամենայն հավանականությամբ, հենց սա է պատճառը, որ ռուսական կողմը կարծես շահագրգիռ չէր ականապատ տարածքների քարտեզների՝ Բաքվին փոխանցմամբ, և գործընթացը, դատելով առկա տեղեկատվությունից, ընթացել է բոլորովին այլ միջնորդի ջանքերով»։























Comments