top of page

Վաղը լռության օր է և ցավալիորեն լուռ են նաև Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկչի զանգերը. Ոսկանյան

  • Jun 18, 2021
  • 1 min read

ree

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Մոտ մեկ ժամից սկսվելու է լռության օրը։ Սակայն արդեն գրեթե ութ ամիս է ցավալիորեն լուռ են նաև Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկչի զանգերը։


Խորհրդանշականորեն լուռ է հենց ինքը՝ Ամենափրկիչը, քանզի Շուշիում Նրան պատշաճում է պատարագով խոսել միայն հայերեն, այլ ոչ թե ինչ-որ վաչկատուն բարբառով։


Կիրակի օրվա մեր բանական ձայնով հենց մենք ենք որոշելու, արդյոք լու՞ռ են մնալու Սուրբ Ամենափրկչի զանգերը, թե՞ ղողանջելու են՝ ավետելով մեր հարությունը, արդյոք Ամենափրկիչն ինքը լու՞ռ է մնալու, չցանկանալով պղծել շուրթերը բարբարոս լեզվով, թե՞ կրկին խոսելու է վայելչագեղ հայերենով»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page