top of page

Ադրբեջանն իր բանակը փորձում է վերակազմավորել պակիստանյան մոդելով. Ոսկանյան

  • Jun 30, 2021
  • 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Ոսկանյյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Վերջին շրջանում ավելի խորացող Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական գործակցությունը չի կարող չանհանգստացնել Հայաստանին, քանի որ Բաքվի բռնապետը մի կողմից խոսելով իբր «խաղաղության» մասին, մյուս կողմից իրականացնում է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը միտված հստակ քայլեր։


Խոսքը գնում է նաև վերջերս Բաքու այցելած պակիստանյան ներկայացուցչական ռազմական պատվիրակության մասին, որը ղեկավարում էր Պակիստանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ղամար Ջավեդ Բաջվան, որին ընդունել է նաև անձամբ Բաքվի բռնապետը։


Ըստ այդմ, ակներև է, որ Ադրբեջանում փորձ են կատարում վերակառուցել իրենց բանակը ոչ միայն թուրքական մոդելով, այլ նաև պակիստանյան փորձի հիման վրա, որը ենթադրում է մոտոհրաձգային զորամիավորումներին զուգահեռ մեծաթիվ լեռնահրաձգային այնպիսի շարժունակ միավորների ստեղծում, որոնք ունակ կլինեն խնդիրներ լուծելու դժվարամատչելի լեռնային և անտառային պայմաններում»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page