top of page

Էրդողանի նպատակն է Հայաստանը պոկել Ռուսաստանից և Իրանից, թողնելով Թուրքիայի հետ մեն-մենակ․ իրանագետ

  • Sep 19, 2021
  • 1 min read


Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Ի՞նչ է անում Էրդողանն իրականում։ Խաղում է շատ ուժեղ, փորձելով հասնել չափազանց կարևոր մի գերնպատակի՝ Հայաստանը պոկել Ռուսաստանից և Իրանից, թողնելով Թուրքիայի հետ մեն-մենակ, երբ դրանով իսկ ակնհայտորեն վճռված կլինի, թե ով է հաղթելու «մենամարտում»։


Հենց սրան է ուղղված փաստացի տեղեկատվական այն արտահոսքը, որ միտումնավոր արել է Թուրքիայի նախագահը՝ փաստորեն փորձելով փչացնել մի կողմից հայ-ռուսական, իսկ մյուսից՝ հայ-իրանական հարաբերությունները։


Սակայն Էրդողանը զուտ հանրայնացրել է ներքին տեղեկատվությունը, մինչդեռ գործընթացը նախաձեռնել է Հայաստանի իշխանությունը, որին իր նեղմտության շրջանակներում թվում է, թե «գավառական» խորամանկությամբ ու ինտրիգներով կարելի է աշխատել և հաջողության հասնել միջազգային ասպարեզում»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page