top of page

Մեր տարածաշրջանում Ադրբեջանը վերածվել է էրդողանական վարչախմբի արբանյակի. Ոսկանյան

  • Aug 4, 2021
  • 1 min read


«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայայացուցիչ Վարդան Ոսկանյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է.


«Թուրքիայում հրդեհների պատճառները որքանով, որ հետաքրքիր են էրդողանական վարչախմբի համար, նույնքանով պետք է հետաքրքրեն մեզ՝ որպես պետություն։


Ժամանակակից աշխարհում պատերազմները և հակամարտությունները հիբրիդային բնույթի են, ինչը ենթադրում է բազմազան գործիքակազմերի կիրառություն՝ այդ թվում թշնամուն իր իսկ թիկունքում անզուգաչափ հարված հասցնելը։


Մեր տարածաշրջանում Ադրբեջանն, ըստ էության, վերածվել է էրդողանական վարչախմբի արբանյակի կամ գործակատարի, հետևաբար Բաքվի բռնապետի բոլոր հակամարդկային գործողությունների համար պատասխան պետք է տա նաև Թուրքիայի ներկայիս ծավալապաշտ վարչակարգը, որի ոտքերի տակ հնարավոր ագրեսիայի դեպքում հողը պետք է այրվի նաև ուղղակի իմաստով»։



留言


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page