top of page

«Վարդենիսի հետ սահմանին թշնամին մեծ ուժեր է կենտրոնացրել». Հակոբ Ավետյան

  • May 15, 2021
  • 1 min read

ree

«Գիշերը խաղաղ է անցել, հակառակորդի զորքերի տեղաշարժ նկատվել է, բայց դեպի Հայաստանի կողմ չեն առաջացել»,-այս մասին այսօր MediaHub.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:


«Երկրների ղեկավարների մակարդակով բանակցություններն այսօր պետք է ավարտվեն, եթե ադրբեջանական զորքերը հետ չքաշվեն, ապա այս ամենը կարող է լուրջ ռազմական բախումների հանգեցնել»,- ասաց Ավետյանը:


Նա շեշտեց, որ երկու կողմից էլ այս պահին որևէ գործողություն չի իրականացվում. «Երկու կողմից էլ սպասում են բանակցությունների ավարտին, հիմա թե ինչի են նախապատրաստվում, մենք չենք կարող ասել, հնարավոր է այդ խաղաղ վիճակը ավելի վատ բանի է տանում, որ ինչ որ լուրջ բաների են իրենք նախապատրաստվում»:


Դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է համարում լուրջ ռազմական գործողությունները՝ Ավետյանն արձագանքեց. «Եթե բանակցությունները արդյունք չտվեցին, ուրեմն բախումները անխուսափելի են լինելու, չի կարող չլինել բախումներ, եկել են մեր հայաթում կանգնել են, ոնց որ գանք տեսնենք մեր հայաթում մարդ կա, իրենց ժամանակ տանք, իրենց բացատրենք, առաջարկենք, որ դուրս գան, եթե դուրս չեկան, անխուսափելի է ռազմական գործողությունները, չի կարող դա ընդունվել մեր կողմից, արդեն ռազմական գործողություններ պետք է լինի ու բոլորս պատրաստ ենք դրան»:


Նա նշեց, որ թշնամու կողմից մեծ թվով զինտեխնիկա է կուտակված Հայաստանի հետ սահմանին:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page