top of page

Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամները մանդատները վայր չեն դնի. հայտարարություն

  • marineyeremyan99
  • Feb 8, 2022
  • 1 min read

ree

Վարդենիսի ավագանու անդամ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունները մանդատներից չեն հրաժարվելու։ Այս մասին ավագանու նիստում հայտարարել է «Ահարոն Խաչատրյան» դաշինքը գլխավորող Ահարոն Խաչատրյանը:

«Ուղիղ կամ միջնորդավորված արտահերթ ընտրությունների գնալու առաջարկություններին ի պատասխան երկու խմբակցությունները հայտարարում են, որ մեր օրակարգում չկա մանդատները վայր դնելու եւ արտահերթ ընտրությունների գնալու հարց:

«Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունները չնայած վստահ լինելով, որ վարչական դատարանի կայացրած անհասկանալի որոշումը վարչական վերաքննիչ դատարանում կբեկանվի, բայց հաշվի առնելով Վարդենիս համայնքի պարալիզացված վիճակը, օր առաջ ճգնաժամը հաղթահարելու համար պաշտոնապես հայտարարում ենք, որ չենք դիմելու վարչական եւ վերաքննիչ դատարան»,- ընդգծել է Խաչատրյանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page