top of page

Վարդենիսի սար բնակավայրի վերին հատվածում են ադրբեջանցիները վրաններ տեղադրել. Վարդենիսի քաղաքապետ

May 16, 2021
1 min read

Ոչ թե Վարդենիս քաղաքի մոտ, այլ Վարդենիսի սար բնակավայրի վերին հատվածում են ադրբեջանցիները վրաններ տեղադրել Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը` նշելով, որ ինքը շատ հեռվից տեսել է հեռադիտակով:


Քաղաքապետը հայտնեց, որ մի մասում էլ հետ են նահանջել ադրբեջանցիները:


«Հետխաղացում է եղել Վարդենիսից դեպի Ակունքի սար կոչվող հատվածում, հենց նոր այնտեղից եմ եկել: Վերին Շորժայի մոտ մենք շատ լավ դիրքերում ենք, բացահայտ խախտում կա ադրբեջանցիների կողմից, բայց վերջին 2 օրերի ընթացքում որեւիցե առաջխաղացում չեն ունեցել»,-ասաց նա:


Նա նշեց, որ ադրբեջանցիները այլ վայրերում վրաններ չեն տեղադրել, որեւէ տեխնիկա չեն բերել:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page