Վարդենիսի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել
- Nov 5, 2021
- 1 min read

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներ են ստացել, որոնք իրացրին բաժնի քրեական հետախույզների հետ։ Հայտնաբերվել ու բաժին բերման են ենթարկվել երեք երիտասարդներ։ Նրանցից մեկի խուզարկությամբ մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ հայտնաբերվեց։ Պարզվել է, որ թմրամիջոցը նրան հյուրասիրել էր բերման ենթարկվածներից մեկը։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում խուզարկվել է նաև բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենան։ Հայտնաբերվել է մի քանի գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։


























Comments