top of page

Վարդենիսում «Հայաստան» դաշինիքի թեկնածուն նախկին քաղաքապետն է, սակայն այլ դաշինքով

  • Nov 1, 2021
  • 1 min read


Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվան ժամկետը երեկ ավարտվեց։


Վարդենիս խոշորացված համայնքում առաջադրվել է 3 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքները։


MediaHub.am-ի տեղեկություններով՝ «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորում է Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը։ «Միասնական Վարդենիս» դաշինքի կազմում է նաև «Հայաստանը»։

«Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորելու առաջարկ եղել է Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին, սակայն նա մերժել է առաջարկը, բայց իր աջակցություն է հայտնել Արամ Հարությունյանին։


Արամ Հարությունյանը Հանրապետական կուսակցության անդամ է և Վարդենիսը ղեկավարել է 2017-ի նոյեմբերի 13-ից մինչև 2018թ-ի դեկտեմբերի 3-ը։


Իշխող ուժը հայտարարել է, որ Վարդենիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Վարդենիսի ներկա համայնքապետ Արամ Մելքոնյանը։


«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ևս հայտարարել է, որ Վարդենիս խոշորացված համայնքում «Համերաշխություն» կուսակցության հետ «Ահարոն Խաչատրյան» դաշինքով է մասնակցելու ընտրությանը,․ իսկ ցուցակի առաջին համարը և համայնքապետի թեկնածուն Տորֆավան համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն է։


Արմինե Նավոյան

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page