Զինծառայողը զոհվել է Վարդենիսի շրջանի դիրքերից մեկում․ մանրամասներ գիշերվա դեպքից
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ հուլիսի 16-ին, ժամը 21:40-ի սահմաններում մարտական հերթապահության ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը: Այդ մասին հայտնում են պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից:
MediaHub.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի տարածաշրջանի թշնամու հետ շփման գծում։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքից հետո ադրբեջանական կողմը անկանոն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Comments