Նոյեմբերի 10-ին կառավարություն մտածներից ոմանք գնացել էին փաստաթղթի ստորագրումը կանխելու․ Վարդևանյան
- Aug 25, 2021
- 1 min read

«Նոյեմբերի 10-ին կառավարության շենք մտած քաղաքացիների մեջ եղել են մարդիկ, որոնք գնացել էին՝ օգնելու, որ Նիկոլ Փաշինյանը չստորագրի փաստաթուղթը»,- այսօր խորհրդարանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ այդպես է եղել, քանի որ փաստաթղթի առաջին տարբերակի հրապարակման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն առկա չի եղել, անգամ իշխանական թևի ներկայացուցիչներն են շահարկել այդ հանգամանքը, թե տեսեք, Փաշինյանի ստորագրությունը չկա փաստաթղթի տակ։
Պատգամավորի խոսքով՝ տպավորություն է, որ այս իշխանությունը փորձում է թաքցնել առկա մեծ ու փոքր խնդիրները։
«Սիրելի՛ ընկերներ, նախկին իշխանությունների օրոք էլ են եղել խնդիրներ, բայց դրանք այսպես չեն թաքցվել»,- ասաց Վարդևանյանը։


























Comments