top of page

ՀՀ տարածքում կան ադրբեջանցի զինվորներ, ինչո՞ւ դատախազը ձերբակալելու որոշում չի կայացնում․ Վարդևանյան

Sep 24, 2021
1 min read

Համայնքների խոշորացումը ձևական նշանակություն չի կարող լինել, այն ունի միջազգային փորձից բխող տրամաբանություն, բայց այն, ինչ այսօր կատարվում է, ունի բացառապես քաղաքական բնույթ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:


Նրա խոսքով՝ իշխանությունը տեսնում է, որ կան համայնքներ, որոնց ղեկավարները չեն ցանկանում իրենց ենթարկվել, այս ձևով փորձում են ազատվել նրանցից, ավելին, որպես պաշտոնակատար նշանակում են իրենց թեկնածուներին, որ կազմակերպի ընտրությունները:


«Արդեն իսկ ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրություններն առկա են՝ շատ հայտնի, քննարկված և հանրության ստվար զանգվածին օբյեկտիվորեն զայրացրած Առողջապահության նախարարի՝ օգոստոսի 26-ի հրամանի առնչությամբ։ Դրա վերաբերյալ դիմելու ենք Սահմանադրական դատարան։ Դիմելով ՍԴ՝ խնդրելու ենք նաև կասեցնել այդ հրամանի գործողությունը»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող առողջապահության նախարարի հրամանին։


Մանրամասն՝ տեսանյութում։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page