top of page

Ինչո՞ւ փոխոստիկանապետը չի կատարել իր պարտականությունը և չի ներկայացել ԱԺ․ Վարդևանյան (տեսանյութ)

  • Sep 28, 2021
  • 1 min read

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստ է գումարել, սակայն հանձնաժողովին օրենքի նախագիծ ներկայացնող կառավարության անդամը՝ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, չի ներկայացել նիստին, ուստի քննարկման թեմա չկա։ Պատգամավորի՝ նիստին չներկայանալու մասին, ինչպես պարզվեց, նախապես տեղյակ է եղել հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանը։


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի համար անհասկանալի էր, թե ինչու հանձնաժողովի նիստին չի ներկայացել նաև փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։


«Եթե անգամ հանձնաժողովի նիստը չի կայանում, քանի որ քվորում չկա, միևնույնն է, պարոն Ֆիդանյանը պետք է այստեղ լիներ, քանի որ դա իր պարտականությունն է»,- ասաց նա։


Ի պատասխան պատգամավորի հարցի՝ Վահագն Հովակիմյանն ասաց՝ քանի որ նախագծի լրամշակված տարբերակը պատրաստ չէր, քննարկումն այսպես թե այնպես երկու ամսով հետաձգվելու էր, ուստի նա Արա Ֆիդանյանին ասել է, որ չներկայանա։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page