«Հայաստան» դաշինքի երկու պատգամավորներ այժմ պատանդի կարգավիճակում են․ Վարդևանյան
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր ԱԺ նիստում ասաց, որ եթե նման նախադեպ է ստեղծվում, և ԱԺ նիստին չեն մասնակցում կալանավորված պատգամավորները, վաղն էլ պատգամավորներից յուրաքանչյուրը կարող է առանց անձեռնմխելիության հաղթահարման հայտնվել կալանքի տակ։
Ըստ նրա՝ «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորներ այժմ պատանդի կարգավիճակում են։
«Այդ մարդիկ ուզում են գալ, ներկա լինել նիստին, բայց նրանց թույլ չեն տալիս՝ տրորելով Սահմանադրությունը»,- ասաց նա։
Commentaires