«ՀԱԿ ցուցակի գործարարները խոշոր տնտեսական շահեր չեն հետապնդում»․ Լևոն Զուրաբյան

«Մենք շատ լավ հասկացել ենք, որ ստեղծված լրջագույն վիճակում չպետք է գնանք ընտրությունների՝ նեղ կուսակցական ցուցակով»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոնսոլիդացիայի գաղափարն է դրել այս ընտրությունների նկատմամբ իր վերաբերմունքի հիմքում։
«Նա անգամ ֆանտաստիկ առաջարկ արեց, որ երկրի բոլոր նախկին ղեկավարները միավորվեն և կազմեն մի ցուցակ, որը հնարավորություն կտար ստեղծել հզոր ընտրական հայտ։ Սա իրականում ընտրության հայտ էր, այլ իրավիճակը փրկելու հայտ էր, բայց ցավոք, նախկին նախագահները չկարողացան իրենց ամբիցիաները մի կողմ դնել և ընդունել այդ համախմբման առաջարկը։ Եվ հիմա մենք ներկայացել ենք ՀԱԿ կուսակցական ցուցակով, բայց այս ցուցակը, դե ֆակտո, դաշինք է, դա ՀԱԿ դաշինքն է՝ հանրության հետ»,- նշեց նա։
Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք դաշինք են կազմել հանրության, գիտնականների, մշակութային գործիչների ու մենեջերների հետ։ Ըստ նրա, շատ կարևոր է, որ իշխող ուժն ունենա մենեջերական լուրջ հմտություններ, և իրենց ցուցակում հենց այդպիսի մարդիկ են, որոնք լուրջ փորձ ունեն բիզնեսում, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում և այլն։
«Մեր ցուցակում ընդգրկված է նաև շատ լուրջ գործարարների խումբ, բայց նրանք չունեն խոշոր տնտեսական շահեր։ Կան հաջողակ գործարարներ, որոնք կարող են իրենց հայացքներն ու հմտությունները կիրառել՝ Հայաստանը արդյունաբերական, գործարար ու տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղղությամբ»,- նշեց նա։
Aa























Comments