top of page

Մրցակցային կանոնների խախտո՞ւմ, թե՞ էժան ներկրում․ Ran Oil- ն իջեցրել է վառելիքի գները

Jul 30, 2021
1 min read

Ran Oil ընկերությունն իջեցրել է վառելիքի գները՝ համեմատած այլ ընկերությունների վաճառած վառելիքի արժեքի հետ։ Առաջին հայացքից երևույթը դրական է, սակայն ի՞նչ հիմքով է այն էժանացել միայն այս ընկերությունում և արդյոք չկա՞ մրցակցային կանոնների խախտում։ MediaHub-ը փորձեց մանրամասներ իմանալ վառելիքի գների նվազման մասին՝ զանգահարելով Ran Oil ընկերություն։ Այնտեղից մեզ պատասխանեցին, որ յուրաքանչյուր կազմակերպություն ինքն է որոշում ներկրած ապրանքի վաճառքի գինը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ran Oil ընկերությունը վառելիքը ներկրում է թշնամի Ադրբեջանից։ Մենք կապ հաստատեցինք նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) և ՊԵԿ-ի հետ։ ՄՊՀ-ից ասացին, որ այս պահին իրենք ուսումնասիրում են վառելիքի շուկան, արդյունքն ավելի ուշ կներկայացնեն, իսկ ՊԵԿ-ից հայտնեցին, որ տեղեկություն տրամադրել չեն կարող։ MediaHub-ը զրուցեց նաև տնտեսագետ Թադևոս Ավեստիսյանի հետ, որը պնդեց՝ ինչ- որ բան այն չէ։ «Եթե կա հնարավորություն, ապա ինչո՞ւ մնացած ընկերություններն էլ էժան չեն վաճառում վառելիքը»,- ասաց Ավետիսյանը։ Մանրամասները՝ հեռախոսազանգում



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page