Հուլիսի 1-ից վարորդների խախտումները բջջայինով կարձանագրեն նաև քաղաքացիները
May 29, 2021
1 min read

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի բջջային հավելվածի միջոցով տրանսպորտային միջոցով խախտում կատարելու վերաբերյալ հաղորդում տալու կարգը։
Այս մասին տեղեկանում ենք 2020 թվականի հունիսի 11-ին կառավարության ընդունած որոշումից: Այսպիսով, ողջ երկրին ցանկանում են «գործ տվող» սարքել: Ընդ որում, մի շարք իրավաբաններ պնդում են, թե սա Սահմանադրության կոպիտ խախտում է:
Այսինքն, թեկուզև իրավախախտ քաղաքացիներին տեսա-լուսանկարելու իրավունք ունեն հատուկ թույլտվություն ստացած պատկան մարմինները՝ իրենց ծառավողական լիազորություններից ելնելով: Եվ այսպես, երբ ամասնավոր անձին թույլատրում են առանց համաձայնության տեսանկարահանել այլ անձի, ապա դա հակասում է նշված սկզբունքին:























Comments