62-ամյա վարորդը ավտոմեքենայով բախվել է ձիուն․ ուղևորուհին տեղում մահացել է
Sep 4, 2021
1 min read

Սեպտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Գորիսի բնակիչ՝ 62-ամյա Մայիսիկ Մարտիրոսյանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Շինուհայր-Գորիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել է իր ավտոմեքենայի առջև հայտնված ձիուն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝, բախման հետևանքով նրա ուղևոր՝ Գորիսի բնակիչ՝ 62-ամյա Հայկուշ Խաչյանը տեղում մահացել է։
Բախման հետևանքով ձին սատկել է։























Comments