top of page

Վաշինգտոնում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել

Sep 5, 2021
1 min read

Երեք մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել է Վաշինգտոնի հյուսիս-արևմուտքում հրաձգության հետևանքով, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով ոստիկանությանը:


Դեպքը տեղի է ունեցել երեկոյան, երբ մի խումբ երիտասարդներ դուրս են եկել ավտոմեքենայից, կրակ բացել անցորդների ուղղությամբ, այնուհետև թաքնվել:


«Դա սարսափելի է: Մենք արդեն վաղուց խոսում ենք հրազենի կիրառմամբ բռնության խնդրի մասին: Մենք գիտենք, որ այդ խնդիրը միակը չէ Վաշինգտոնի համար, սակայն ես կարծում եմ, որ դա խոսում է ընդհանուր առմամբ հիվանդության մասին, որը մենք տեսնում ենք մեր հասարակությունում: Այդ հիվանդությունը հրազենի կիրառմամբ բռնությունն է, մեր շրջանում կան մարդիկ, որոնք գործում են այդ հանցագործությունները», -ասել է ոստիկանության մայրաքաղաքային բաժանմունքի ղեկավար Ռոբերտ Կոնտին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page