Պատերազմի ընթացքը քննելու նպատակով ՀՀ ՊՆ-ում մայիսին ստեղծվել է գաղտնի հանձնաժողով
- Jul 2, 2021
- 1 min read

2020 թվականի 44 օրյա պատերազմի ավարտից յոթ ամիս անց ՀՀ ՊՆ-ում ձևավորվել է մարտական գործողությունների ընթացքը քննող հանձնաժողով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Ընդ որում, հանձնաժողովն ստեղծվել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի գաղտնի հրամանով։
«44 օրյա պատերազմի (մարտական գործողությունների) ընթացքը քննելու, և վերլուծելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի 10.05.2021 թվականի գաղտնի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՊՆ-ից։
Նախարարությունից միայն վստահեցրել են, որ երկու ամիս գործող հանձնաժողովը պարբերաբար նիստեր է հրավիրում։


























Comments