Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են կանեփի 241 բույս
Jul 16, 2021
1 min read
Հուլիսի 14-ին՝ 10:40 ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Էջմիածնի Մամիկոնյան փողոցում բնակվող, նախկինում դատապարտված 65-ամյա տղամարդու տանը կից հողամասի զննությամբ հայտնաբերել են մշակումն արգելված կանեփի 241 բույս: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Տանտերը հայտարարել է, որ դրանք ցանել ու մշակել է անձնական օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:























Comments