top of page

Վայքում կամավորագրվում են․ «Հայրենիքի» թեկնածու Թարո Ավետյանը սահմանին է

  • Nov 16, 2021
  • 1 min read

Վայքում «Հայրենիքի» թեկնածու Թարո Ավետյանը, որը ԵԿՄ մարզային խորհրդի նախագահն է, այս պահին գտնվում է արևելյան սահմաններում՝ իրավիճակին անձամբ ծանոթանալու համար։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Թարո Ավետյանի նախընտրական շտաբի պետ, ԵԿՄ տարածքային բաժանմունքի նախագահի տեղակալ, համայնքապետի նախկին տեղակալ Վիգեն Գասպարյանը։ Նա նշեց, որ քարոզարշավը դադարեցրել են և իրենց նախընտրական շտաբում, որն ավանդաբար եղել է նաև ԵԿՄ-ի շտաբը, հավաքվել են, ցուցակագրվել։ «Արդեն մոտ 30 հոգի կամավորագրվել է․ ոչ միայն ԵԿՄ անդամներ, այլ նաև մեր համակիրներ, մեր շտաբի անդամներ։ Սպասում ենք հրամանի, եթե կարիքը լինի, զենք կստանանք և միասնական կգնանք պաշտպանելու սահմանները։ Մեր շարքերում կան պատերազմի մասնակիցներ՝ Ավետյանը, ես Արցախյան առաջին պատերազմի մասնակից ենք, կան նաև Ապրիլյանի ու 44-օրյա պատերազմների մասնակիցներ, և մենք, ծանոթ լինելով իրավիճակին, արդեն կազմ ու պատրաստ սպասում ենք»,- ասաց Վիգեն Գասպարյանը։ Նա նշեց, որ իրենց հետագա գործողությունները պլանավորելու համար սպասում են Ավետյանի հրամանին։ «Այսօր շտաբում սահմանում ենք հերթապահություն՝ մինչև առավոտ։ Մենք ունենք սահման Նախիջևանի հետ և մտավախություն ունենք, որ կարող են մարտական գործողություններ ծավալվել նաև այդ ուղղությամբ»,- նշեց նա։ Հարցին՝ այլ քաղաքական ուժեր միանալու և սահմանը միասնական պաշտպանելու պատրաստակամություն հայտնե՞լ են, Գասպարյանը պատասխանեց, որ նման տեղեկություններ չունի։

«Ամբողջ Վայքն էլ գիտի, որ այստեղ են հավաքվում կամավորները, բայց տեսնում ենք, որ իշխանական ուժերից մարդիկ չկան»։ Անդրադառնալով այս պահին Վայոց ձորի մարզի հետ սահմանին տիրող դրությանը, նա նշեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։ Արմինե Նավոյան


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page