top of page

«Գյուրջի» մականվամբ ՔՊ-ականը կեղծ վկայություններ է գեներացնում․ Սաղաթելյան

  • Jul 6, 2021
  • 1 min read

ree

Ինչպես արդեն հայտնել ենք, Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին մեղադրանք է առաջադրվել։ Ըստ այդմ՝ նա, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչների 2021 թվականի մայիսին բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100 000-220 000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիսում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` հարկադրելով մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին։ Այդ մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը, ըստ որի՝ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։


Այդ առնչությամբ Վազգեն Սաղաթելյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել ու անդրադարձել Լուսինե Ավետյանի դեմ հարուցված քրեական գործին։ Նա գրել էր, որ ՔՊ-ն գործի է դրել «թաղային խուժաններին»։ Ըստ Սաղաթելյանի՝ հրապարակմանը կից տեսանյութում Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի դեմ ցուցմունք տվողներն են, որոնց իր անձնական մեքենայով ուղեկցում է ՔՊ վստահված անձ Արթուր Գյուրջյանը` «Գյուրջի» մականվամբ։


«Այս մարդն է համակարգում կեղծ վկայությունների գեներացման պրոցեսը, ուղղորդում, թե ինչ պետք է գրվի ոստիկանությունում։ Տևական ժամանակ է՝ վերջինս համոզում է Նաիրա Սարգսյանին և Մհեր Բաղդասարյանին՝ ցուցմունք տալ վարչական ղեկավարի դեմ։ «Գյուրջին» մինչ վերջերս անցնում էր մի շարք աղմկահարույց գործերով, որոնք գործող իշխանությունը «ջրել է» (հիմա արդեն ակնհայտ է, թե ինչի դիմաց)։ Թաղային այս խուժանի գլխավոր հովանավորը ՀՔԾ-ն է, որն, ի դեպ, այս պահին Սյունիքում գործեր է ցրցամ տալիս»,- գրել էր նա։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page