Պարգևատրվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը
Sep 25, 2021
1 min read

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Սուրիկի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»։























Comments