ՃՏՊ Վեդի-Արարատ ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է
- Jun 22, 2021
- 1 min read

Հունիսի 21-ին, ժամը 17։44-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղի տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վեդի-Արարատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 2005 թ.) կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է։
Ուղևոր Է․ Մ.-ն (ծնված 2008 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածածին» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևոր Վ․ Ս․-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել է Վեդու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:


























Comments