top of page

«Մեծ-մեծ չխոսեք, դուռն էլ չշխկացնեք»․ բանավեճ ՔՊ-ականների և Ղազինյանի միջև

Sep 28, 2021
1 min read

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հույս հայտնեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց «արտիստիկ» ելույթից հետո չեն լքի նիստերի դահլիճը։


Նրա խոսքին արձագանքելով՝ Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ նիստերի դահլիճը չէ, մարտի դաշտը։


«Ո՛չ, խրամատը»,- ասաց Ալեքսանյանը։


Այնուհետև, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենք լքում են նիստերի դահլիճը, քանի որ օրակարգային հարցեր չեն քննարկվում։


Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ կարող է հարցեր լինեն՝ ուղղված Արթուր Ղազինյանին, սակայն, ի պատասխան, Ղազինյանն ասաց, որ ինքն էլ առաջարկում է հոկտեմբերի 7-ին պատերազմը չդադարեցնելու հանգամանքները քննարկել։


Արձագանքելով՝ Անդրանիկ Քոչարյանը բղավեց՝ «լռեք, պարո՛ն Ղազինյան»։


Պատգամավորն էլ հակադարձեց՝ ասելով, որ խոսքի իրավունք ունի։ Ապա Արթուր Ղազինյանը լքեց նիստերի դահլիճը։


Նրա հետևից Վահագն Ալեքսանյանը բղավեց՝ «խնդրում եմ դուռը չշխկացնեք»։


Արթուր Ղազինյանն արձագանեց պատգամավորին, սակայն լսելի չէր, թե ինչ ասաց։


Ի պատասպան Անդրանիկ Քոչարյանը բղավեց՝ «մեծ-մեծ չխոսեք, պարո՛ն Ղազինյան»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page