top of page

Վենեսուելայում Հայիթիի նախագահի սպանությունը և Մադուրոյի դեմ մահափորձը կապում են իրար

Jul 14, 2021
1 min read

CTU Security անվտանգության ընկերությունը, որը ենթադրաբար կապված է Հայիթիի նախագահի սպանությունը նախապատրաստող մարդկանց հետ, կարող է ներգրավված լինել նաև 2018 թվականին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի գործում: Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի ազգային ասամբլեայի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


Ավելի վաղ Կոլումբիայի իշխանությունները հայտնել էին, որ հետաքննության ընթացքում հնարավոր է եղել պարզել, որ Մայամիում գրանցված անվտանգության ընկերության վարկային քարտով Բոգոտա-Սանտո Դոմինգո չվերթի ավիատոմսեր են գնվել 19 կոլումբացիների համար, որոնք ներգրավված են Հայիթիի նախագահի սպանության գործում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page