Վենեսուելայում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ
Aug 26, 2021
1 min read

Վենեսուելայի արևմտյան Մերիդա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքների և ջրհեղեղների պատճառով առնվազն 20 մարդ է մահացել,․հայտնում են տեղական լրատվականները:
Նահանգապետ Ռամոն Գևարան ավելի վաղ հայտնել էր, որ ավելի քան 1200 տուն է ավերվել, 17 մարդ անհետ կորել է:
«Փորձենք ոչ մի քաղաքական կամ գաղափարական նշանակություն չտալ դրան,- ասել է ընդդիմադիր «Ժողովրդավարական գործողություն» կուսակցության անդամ Գևարան,- Եկեք բոլորս միասին լուծենք այս խնդիրը»:























Comments