top of page

Կիբերհարձակում է իրականացվել Վենեսուելայի բանկերի վրա

Sep 18, 2021
1 min read

Վենեսուելայի ֆինանսական համակարգը դարձել է մասշտաբային հաքերային հարձակման թիրախ, որի պատճառով խափանվել է Banco de Venezuela բանկի բնականոն աշխատանքը: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի կառավարությունը:


«Վենեսուելայի կառավարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 17-ին ահաբեկչական հարձակում է իրականացվել ազգային ֆինանսական համակարգի վրա, ավելի հստակ՝ երկրի խոշորագույն բանկի՝ Banco de Venezuela-ի տեխնոլոգիական հարթակի վրա»,- ասվում է հայտարարության մեջ:


Հարձակման հետևանքով հաճախորդները չեն կարողացել որևէ գործողություն կատարել:


Մասնագետներն արդեն սկսել են համակարգի վերականգնողական աշխատանքները:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page