top of page

Չի բացառվում վաղն արտահերթ նիստի ժամանակ քննարկվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների լայն փաթեթը

Apr 27, 2021
1 min read


ArmLur.am-ի տեղեկություններով վաղը խորհրդարանում արտահերթ նիստ է հրավիրվելու: Մեր տեղեկություններով այդ մասին արդեն տեղեկացրել են պատգամավորներին, սակայն օրակարգի մանրամասների եւ քննարկվելիք նախագծերի մասին այնքան էլ տեղեկություններ առկա չեն:


Մեր տեղեկություններով չի բացառվում վաղն արտահերթ նիստի ժամանակ քննարկվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների լայն փաթեթը, որը նաեւ ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով: Բացի այդ, կարող է քննարկվել նաեւ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Օրակարգի մասին ամբողջական տեղեկատվություն հայտնի կդառնա քիչ անց: Ամեն դեպքում նկատենք, Վենետիկի հանձնաժողովն արդեն ուղարկել է Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր եզրակացությունը:


Նյութի աղբյուրը՝ Ժողովուրդ

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page