top of page

«Վեոլիա ջուրը» ՀԷՑ-ին պարտք չէ․ հայատարարություն

Jun 23, 2021
1 min read



«Վեոլիա ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․


«Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի այն մասին, որ ջրամատակարարման ներկայիս խնդիրները պայմանավորված են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին ունեցած «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարտքով, հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալը:


«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն բարձր է գնահատում իր գործարար համբավը և հարգում է իր գործընկերներին, հետևաբար, կանոնավոր վճարում է մատուցված ապրանքների ու ծառայությունների դիմաց և որևէ պարտք չունի:


ԵՎ մեկ անգամ հայտնում ենք, որ խնդիրը զուտ տեխնիկական բնույթի է, կապված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների հետ, որի պատճառով առաջանում են ընդհատումներ համակարգի պոմպակայանների աշխատանքում ու խախտվում է ջրամատակարարման ժամանակացույցը:


Հորդորում ենք լրատվամիջոցներին նմանօրինակ լուրերը հրապարակելուց առաջ ճշտել ընկերության Հանրային կապերի բաժնում»:





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page