Վերականգնվել է Ղազախստան- Հայաստան-Ղազախստան կանոնավոր ավիափոխադրումը
Jul 1, 2021
1 min read

Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան - Հայաստան - Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը։ Այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՂՀ տարածք առանց հիմք ներկայացնելու։ Հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։
Այսօր փաստացի դեռ գործում է միայն Ակտաու - Երևան - Ակտաու չվերթը։ Նախնական տվյալներով՝ Նուր Սուլթան - Երևան - Նուր Սուլթան չվերթը գործարկվելու է մոտ ժամանակներս, եթե լինեն անհրաժեշտ թվով ուղևորներ։
Ղազախստանում ՀՀ դեսպանություն























Comments