Վերանորոգվում է Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը
- Jun 17, 2021
- 1 min read

Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը նախաձեռնել է կենտրոնի մասնակի վերանորոգման և վերակառուցման աշխատանքները։
«2021թ․ապրիլին ԿԽՄԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում սկսել է Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի մասնակի վերանորոգման և վերակառուցման աշխատանքները։ Մեր նպատակն արդյունքում անվասայլակով անձանց ազատ տեղաշարժման ապահովումն է, ինչպես նաև շենքի և աշխատանքային պայմանների բարելավումը»: Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության տեղեկատվական բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը:


























Comments