Կաշառքի համար ԲՀԿ-ական թեկնածուի կալանքի դեմ բողոքի գործով դատարանը հեռացել է որոշում կայացնելու
Jul 2, 2021
1 min read

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրակաշառքի գործով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Արամայիս Ապրոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Կալանավորման որոշում կայացնելով դատարանը հաստատված էր համարել հիմնավոր կասկածը, իսկ կալանավորման հիմքերից՝ խոչընդոտման ռիսկը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։























Comments