top of page

Վերաքննիչ դատարանի շենքում աշխատասենյակների վերանորոգման համար մոտ 7,5 մլն դրամ գումար է հատկացվել

  • Oct 1, 2021
  • 1 min read

ՀՀ դատական դեպարտամենտը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով «ԳՈ-ՆԱ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարչական շենքում աշխատասենյակների ձևափոխման և սանհանգույցների նորոգման աշխատանքներ իրականացնելու համար պայմանագիր է կնքել։

Պայմանագրով Դատական դեպարտամենտը պարտավորվում է 7,485,157 դրամ վճարել «ԳՈ-ՆԱ ՇԻՆ» ՍՊԸ-ին, իսկ կապալառուն մինչև հոկտեմբերի 3-ը պետք է իրականացնի պայմանագրով նախատեսված պարտավորությունները։

«ԳՈ-ՆԱ ՇԻՆ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018թ-ի մարտի 20-ին։ Ընկերության հիմնադիրն ու տնօրենը Գուրգեն Ռուբիկի Շախնազարյանն է։


Նշենք, որ ընկերության և վերջինիս ղեկավարի մասին որևէ տեղեկություն չկա։ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների կայքում ևս այս ընկերության հետ կնքված որևէ այլ պայմանագիր չկա։


Արմինե Նավոյան



Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page