top of page

Վերաքննիչը մերժել է Կենտոնի թաղապետարանում ծեծկռտուքի մասնակցին կալանավորելու միջնորդությունը

Jun 9, 2021
1 min read




Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի բողոքը՝ Կենտրոնի թաղապետարանի գլխավոր մասնագետ Արման Դավոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։


Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։

«Առաջին ատյանի դատարանը մերժել էր Արման Դավոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը (հիմնավոր կասկածի բացակայության հիմքով)»,- գրել է նա։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Կենտրոնի թաղապետարանում մայիսի 11-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել, որից հետո թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը հայտնել էր, որ իրեն մոտ 15 հոգով ծեծել են, ըստ որում՝ գլխավոր դերակատարները եղել են Դավոյանն ու Ազիզյանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page