Ադրբեջանցիների ու հայերի միջև փոխհրաձգություն Վերին Շորժայում չի եղել․ վարչական ղեկավար

Վերին Շորժայի հատվածում այսօր որևէ կրակոց չի եղել։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս խոշորացված համայնքի Վերին Շորժա բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։ Նա նշեց, որ հայ և ադրբեջանցի զինվորների միջև փոխհրաձգությունը տեղի է ունցել ոչ թե իրենց համայնքում, այլ Շատջրեք համայնքի սարատեղիում։
«Ես մեր համայնքի տարածքում գտնվող դիրքերի հրամանատարական կազմի հետ մշտական կապի մեջ եմ, որևէ միջադեպ չի եղել այսօր ողջ օրը հանգիստ է եղել»,-նշել է Արտյոմ Երանոսյանը։
Հարցին՝ թշնամին կրկին առաջացե՞լ է Վերին Շորժայի հատվածում՝ Երանոսյանը բացասական պատասխան տվեց,-«Ամսի 12-ին որքան առաջացել են, նույն դիրքում են մնացել։ Առաջին օրը 2 կիլոմետրի չափ առաջ էին եկել ու դրանից հետո ոչ մի միլիմետր չեն եկել առաջ»։
Aa























Comments