top of page

2021-ի առաջին եռամսյակում ՀՀ-ից ավելի շատ մեկնել են, քան ժամանել. Վիճակագրական կոմիտե

Jun 1, 2021
1 min read


2021 թվականի առաջին եռամսյակում, ըստ Սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգով մուտքերի և ելքերի տվյալների, ՀՀ-ից ավելի շատ մեկնել են, քան` ժամանել։ Այդ մասին այսօր՝ հունիսի 1-ին, Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։

«Ես հստակ չեմ հիշում թիվը, բայց հաշվեկշիռը բացասական է»,- նշեց նա։


Ինչ վերաբերում է ՀՀ-ում աղքատության ցուցանիշին, ապա Ստեփան Մնացականյանն ասաց, որ 2020-ի տվյալները կհրապարակվեն 2021 թվականի նոյեմբեր ամսին։

«Տվյալները պետք է ամփոփենք Համաշխարհային բանկի հետ, աշխատանքը հիմա էլ ընթացքի մեջ է, այն բավականին ծավալուն և աշխատատար է»,- հայտնեց նա։

Ստեփան Մնացականյանը նաև տեղեկացրեց, որ 2022- ին Հայաստանում մարդահամար է անցկացվելու։


«Նախատեսվում է, որ տնային տնտեսությունների 25 տոկոսի հետ հարցումներ անցկացնենք, որովհետև բնակչության բացարձակ թվաքանակի ցուցանիշները պետք է ստանանք՝ ըստ վարչական ռեգիստրների տվյալների»,- ասաց Վիճակագրական կոմիտեի նախագահը։


Նա հույս հայտնեց, որ հնարավոր կլինի առաջին անգամ հաջողությամբ իրականացնել մարդահամարը:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page