«Ծիրան» սուպերմարկետում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա 10 հասցեում գործող «Ծիրան» սուպերմարկետում դանակահարված քաղաքացիներ կան։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները նշված վայրից 2 երիտասարդ տղաների, որոնց վրա կային արնանման հետքեր, տեղափոխեցին հիվանդանոց։
Խանութի ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, և՝ խառնաշփոթ վիճակ. գետնին թափված էին խանութի ապրանքները։
Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ այդ 2 քաղաքացիների և խանութի աշխատակցի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, ինչին էլ հաջորդել են դանակահարությունները։
Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։























Comments