Նոր սահմանափակումներ Վիեննայում՝ չպատվաստված քաղաքացիների համար
Nov 5, 2021
1 min read

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հինգշաբթի հայտարարվել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումների հերթական ուժեղացման մասին։ Իշխանությունները որոշել են սահմանափակել չպատվաստված քաղաքացիների մուտքը գեղեցկության սրահներ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր. այդ մասին հայտնում է The Local-ը։
Թեստի բացասական արդյունքը նման վայրեր այցելելու իրավունք չի տալիս, պետք է ներկայացնել պատվաստման վկայական կամ առողջացման մասին տեղեկանք։
Չպատվաստված քաղաքացիներին արգելվում է մասնակցել 25-ից ավելի մարդկանց մասնակցությամբ միջոցառումներին։























Comments