Վիեննայում քրդերը դատապարտել են Թուրքիայի՝ քիմիական զենքի կիրառումը
Oct 8, 2021
1 min read

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում քրդերը «Ահաբեկիչ Էրդողան» վանկարկմամբ բողոքի ակցիա են իրականացրել։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, ցուցարարները դատապարտել են քուրդ զինյալների դեմ թուրքական զինուժի՝ քիմիական զենքի կիրառումը։
Բողոքի ակցիան առաջնորդել են «Հեղափոխական երիտասարդական շարժում» (Tevgera Ciwanên Şoreşger) և «Պայքարի երիտասարդական կանայք» (Jinên Ciwan ên Tekoşer) կազմակերպությունների ակտիվիստները։ Երթն առաջնորդող պաստառին գրված է «Մենք բողոքում են Քուրդիստանում թուրքական պետության ահաբեկչության դեմ»։























Comments